Բաց դասեր

Բաց դաս՝ կենսաբանությունից

<<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում մայիսի 17-ին 8-րդ դասարանում ուսուցիչ Գ. Դանիելյանը կազմակերպել էր բաց դաս կենսաբանությունից՝ <<Բարձրագույն նյարդային գործունեություն>> թեմայի ամփոփում: Աշակերտները ուսուցչի օգնությամբ անդրադարձ կատարեցին անցած նյութին՝ <<Նյարդային համակարգ>>, վերհիշեցին, թե ինչ է <<ռեֆլեքսը>>, <<ռեֆլեկտոր աղեղը >>: Պրոյեկտորի օգնությամբ աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացվող նյութը ցուցադրում էր էկրանին իր իսկ պատրաստած սլայդների, տեսանյութերի օգնությամբ: Esource.armedu.am պաշարների օգնությամբ ուսուցչի հետ միասին կատարեցին գործնական աշխատանք՝ <<Վարք և խառնվածքներ>> թեմայով:Դասապրոցեսը համակցված էր <<մաթեմատիկա>>, <<ինֆորմատիկա>> և <<հոգեբանություն>> առարկաների տարրերով: Վերջում կատարեցին հոգեբանական թեստ՝ <<Ո՞վ եմ ես>> :

Դասը հագեցած էր արդի տեխնոլոգիաներով, բովանդակալից էր և նպատակային:

       

Բաց դաս ՆԶՊ-ից

Մարտի 17-ին  Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները  ՆԶՊ-ի ուսուցիչ Ս. Կիրակոսյանի և դասղեկ Ս. Մուրադյանի հետ միասին  Մայակովսկու միջնակարգ դրոցում անցկացրեցին բաց դաս ՆԶՊ-ից: Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը չունի զենքի պահեստ, համապատասխան դասասենյակ և զենք: Երկու դպրոցների տնօրեններիր  համատեղ համաձայնությամբ 8-րդ և 9-րդ դասարանի ՆԶՊ-ի դասը իրականացրեցին Մայակովսկու դպրոցի ռազմագիտության կաբինետում: Նրանք ծանոթացան զենքի կառուցվածքին, քանդեցին- հավաքեցին այն և մեծ ոգևորությամբ վերադարձան դպրոց:

  

Ինտեգրված բաց դաս <<Աշխարհագրություն>> և <<Ինֆորմատիկա>> առարկաներից

Այսօր՝ փետրվարի 26-ին <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ինտեգրված բաց դաս <<Աշխարհագրություն>> և <<Ինֆորմատիկա>>՝ առարկաներից 6-րդ դասարանում:
Դասի նպատակն էր ամրապնդել աշակերտների գիտելիքները <<Մայրցամաքներ>> թեմայից՝ օգտվելով Paint գրաֆիկական խմբագրիչից իրենց ունեցած գիտելիքներով:
Դասը սկսվեց մտագրոհ մեթոդով, որի արդյունքում սովորողները աշխարհագրության ուսուցիչ Ս.Մուրադյանի գլխավորությամբ թվարկեցին Երկիր մոլորակի բաղադրամասերը: Այնուհետև դասարանը բաժանվեց խմբերի և յուրաքանչյուր խմբին ծրարով տրվեց մի մայրցամաք: Ինֆորմատիկայի ուսուցիչ Հ.Հակոբյանը հանձնարարեց Paint գրաֆիկական խմբագրիչով նկարել այդ մայրցամաքները և դրաց շուջը ողողող ջրերը:Աշխատանքները ամփոփվեցին
<<Շրջայց պատկերասրահում>> մեթոդով: Այնուհետև երեխաները բաժանվեցին երկու խնբի: Նրանք կատարեցին <<Խճանկար>> վարժությունը՝ ճիշտ դասավորելով Paint-ի գործիքները, անվանումները և նկարագրությունը,, հակառակ կողմում ստացան մայրցամաքի պատկերը:
Աշակերտները ներկայացրին նաև յուրաքանչյուր մայրցամաքի մշակաբույսերը՝ քարտեզի վրա գեղեցիկ սոսնձելով յուրաքանչյուր մայրցամաքում մշակվող մշակաբույսերը:
Վերջում դասն ամփոփվեց մայցամաքների մասին ցուցադրությունով, որի արդյունքում սովորողները ընդհանրացրին իրենց գիտելիքները:
Դասը արդյունավետ էր, ուսուցիչները հասան իրենց նպատակին:

Մայիսյան հերոսամարտերը և եկեղեցին

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, ինչպես ողջ հանրապետությունում, անցկացվում են Մայիսյան հերոսանարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ:Փետրվարի 8-ին <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Ն.Մելիքսեթյանը 9-րդ դասարանում անցկացրեց բաց դաս՝ <<Մայիսյան հերոսամարտերը և եկեղեցին>> ծրագրային նյութով նախատեսված թեմայով:

Դասը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև հնչեցին եկեղեցական զանգերը, իսկ աշակերտներից մեկը հանդերձավորված ներկայացրեց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի կոչը՝ ուղղված հայ ժողովրդին: Մեկնաբանվեց զանգերի ու եպիսկոպոսի խոսքի նշանակությունը: Միջառարկայական կապ հաստատելով հայոց պատմության հետ՝ աշակերտները մտագրոհով ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերը: Այնուհետև խաղային մեթոդներով խմբերը ներկայցրեցին հայոց եկեղեցու և հոգևորականության գործունեությունը՝ հերոսամարտերի ժամանակ: Միջառարկայական կապ հաստատելով նաև հայոց լեզվի հետ՝ աշակերտները փորձեցին փոքրիկ կտորների վրա գրված բառերով կազմել նախադասություն: Ոճականորեն ճիշտ նախադասություն  կազմելու դեպքում դարձերեսին գտան հերոսամարտերի ժամանակ էական դեր կատարած գործիչների նկարներ: Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ ներկայացրեց, թե ում նկարն է և թե ինչով է կարևորվել:

Դասը նպատակային և արդյունավետ էր՝  հագեցած խաղային մեթոդներով և լրացուցիչ նյութերով:

Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրեն Գ.Դանիելյանը, փոխտնօրեն  Հ.Հակոբյանը, Աբովյանի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Ջ.Ասատրյանը, ուսուցիչներ: