Դպրոցի անցուդարձ

Նոր դպրոցի ակնկալիքով

ՀՀ Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ:
✅ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2020 թվականի մայիսի 22-ին հայտարարել է մրցույթ «Բաց մրցույթ» ընթացակարգով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն /պայմանով՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը / մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը ՀՀ Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքների միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար:
✅Կրթական հաստատությունը նախատեսված է մինչև 100 երեխայի համար: Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։
➡️ Ծրագիրը իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների կարելի է ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերում։