Ընդունելության կարգը

2020-2021 ուստրվա առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1) Դիմում` ուղղված տնօրենին,

2) Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

5)Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովարաղին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում:

6)Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը (Սոց. քարտ):

 

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),

6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,

7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած):

ՍՈՎՈՐՈՂԻ   ԱԶԱՏՈՒՄԸ

1. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

2. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում: