Մեր աշխատանքները

Ամենայն հայոց բանաստեղծ

Հովհաննես Թումանյանի

150-ամյակին նվիրված պաստառ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից

ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍՐՅԱՆ՝ ՀԱՅ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԲԱՐԵՐԱՐ

<<Մայրենի լեզվի>> տոնին նվիրված պաստառ

«Սարդարապատից Արցախ» խորագրով նկարչության մրցույթ «Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում».

   

Պայքար վնասակար սովորությունների դեմ

Ահա այսպես են փորձում պայքարել վնասակար սովորությունների դեմ «Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի» 8-9-րդ դասարանների աշակերտները` պատրաստելով պաստառներ «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակներում։

Մասնակցում ենք հանրապետական  շաբաթօրյակին

    

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Մայիսի 25֊ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Համբարձման տոնը։Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նշվում են գրեթե բոլոր տոները, և անմասն չէր նաև այս օրը։Աշակերտները ուսուցիչների հետ նախ այցելեցին համայնքի`<<Կաթնով աղբյուր>> սրբավայր, մոմ վառեցին, աղոթեցին, հիշեցին տոնի մասին, էությունը, պատմությունը, ծիսակարգը։Այնուհետև անցան տոնական խաղերին` վիճակ հանեցի, որին պատրաստվել էին մեկ օր առաջ, հարս ու փեսայով, երգ ու պարով շրջեցին գյուղում։Իսկ երեկոյան հավաքած մթերքներով կազմակերպած ուրախ խնջույքով եզրափակեցին տոնական օրը։

Շնորհավո′ր տոնդ, տատի′կ

Դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրում են նաև <<Ազատ ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> առարկան , որի շրջանակներում հաջողությամբ վաճառել էին իրենց արտադրած փայտե կախազարդերը:Իսկ ստացած եկամուտով մարտի 12-ին գնեցին տորթ, քաղցրավենիք, հյութեր և իրենց պատրաստած տոնական միջոցառման ծրագրով այցելեցին Աբովյանի <<Նարեկ>> ծերանոց՝ շնորհավորելու այնտեղի տատիկների տոնը:Աշակերտները իրենց ասմունքով, երգով ու պարով ուրախ ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին:Աշակերտները տատիկներին նվիրեցին իրենց պատրաստած բացիկները և ձնծաղիկների փնջերը:Ընտանիքից հեռու ապրող տատիկները երեխաներից հարազատի ջերմություն ու քնքշանք զգացին,իսկ աշակերտները տեսնելով լքված ծերերին, շփվելով նրանց հետ, հասկացան, որ ծերին պետք է մեծարել, այլ ոչ թե լքել:

Մեր աշխատանքները