RSS Feed
Բարի գալուստ մեր կայք

Միջոցառումներ

 

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը շարունակում է իր օնլայն դասերը զանազան հարթակներում: Դասերին մասնակցում է դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտները: Ուսուցիչները պարբերաբար հանձնարարություններ են տալիս և ստուգում դրանք: Դասերը իրականացվում են ելնելով լրացուցիչ կազմված դասացուցակի վրա: Ստորև ներկայացնում ենք մեր աշխատանքները.

Ստեղծված իրավիճակից ելնելով Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի որջ անձնակազմը՝ համագործակցելով աշակերտների ծնողների հետ, մարտի 17-ից որոշեց անցնել հեռավար դասերի: Յուրաքանչյուր դասղեկ ստեղծել է իր դասարանի համար խումբ, որտեղ ներառված են տվյալ դասարանի աշակերտները և այդ դասարանում դասավանդող բոլոր ուսուցիչները: Կատարված աշխատանքները վերահսկվում են թե’ ուսուցիչների և թե’ ծնողների կողմից: Ստորև ներկայացնում ենք կատարված աշխատանքների մի մասը.

 

1999թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման: 2005թ-ից տոնը սկեսեցին նշել նաև Հայաստանում. անհրաժեշտ էր քանի որ անգնահատելի է մեր լեզվի ազգապահպան դերը: Լեզուն է հային հայ պահում, միավորում և պահպանում ազգի գոյատևումը:
Ծնվե’ց, որ ծնենք,
Եղա’վ , որ լինե’նք,
Եվ անմահացավ,
Որ անմահանանք:


Մայրենի լեզվի հանդեպ իրենց հավերժական սիրո խոստովանությունը հնչեցրին նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 4-րդ և 7-րդ դասարանների աշակերտները կազմակերպիչներ՝ Ն. Հովհաննիսյանի, Ա. Գալստյանի և Լ. Ղազարյանի գլխավորությամբ:

Գիրք նվիրելու օրը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում.

Շնորհավոր Գրքի տոնը:

Թող Թումանյանական բարությունն ու անկեղծությունը պարուրի մեր բոլորի հոգիներն ու սրտերը:

Տեառնընդառաջ

Հնչեցե՛ք զանգեր ի լուր ամենքի, 

Տոնն է այսօր Տեառնընդառաջի,
Լուսեղեն ցոլքեր երկնքից իջնեն,
Մարդկանց սրտերում ու հոգիներում
Հույսի, լույսի ճամփան բացեն:

           Այս խորագրով այսօր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նշվեց Տեառնընդառաջի տոնը դասղեկ՝ Ն.Միքայելյանի գլխավորությամբ և 3-րդ դասարանի մասնակցությամբ:

Բարև իմ քաջ հայորդի, իմ եղբայր, հա՜յ զինվորս…

Ամեն օր աղոթում ենք 
Քեզ համար մեր զինվոր,
Մենք քեզ աջակցում ենք,
Որ դու լինես զորավոր:
Դու կխոցես թշնամուն,
Որոնք չունեն սրբություն:
Կանցնեն հարյուր տարիներ
Դուք կմնաք հերոսներ…
Շնորհավոր տոնդ հայոց բանակ՝ անպարտ, հզոր ու քաջարի:
Դու հայրենի հողի սրբասուրբ պահպանության մեր առհավատչյան,Հավատում եմ Քեզ,ոգուդ անկոտրում վեհությանն ու կամքիդ աներեր,բազկիդ ուժին,որ կրում է խաչ պատերազմին՝ որպես կուռ վահան,և գոյիդ,ո՜վ հայ քաջ,արծվասիրտ հերոս,զարմից Սասնա անհաղթ քաջաց,Եվ լցված եմ արյամբ ինձ ու քեզ կապող եռատառ կոչումով՝ՀԱՅ,և այս հողին արմատով ընձյուղված հայ լինելու բախտիս անպարտելի,հաղթաբույր հպարտությամբ:
Ձեզ ենք նվիրուրում <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի փոքրիկ միջոցառումը դասվար Ա. Վարդանյանի և Լ. Ղազարյանի ղեկավարությամբ:

Թե աշխարհում փակ դռներ կան,   
Թող որ բացվեն այս տարի,
Ու նոր տարին նոր խնդությամբ
Թող ներս մտնի այս տարի…

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի սաները մեծ շուքով հրաժեշտ տվեցին 2019 թվականի վերջին ուսումնական օրը և նախապատրաստվեցին դիմավորել սպիտակ առնետի տարին: Նախ տարրական դասարաններում հյուր եկավ Ձմեռ պապը, իր բարեմաղթանքները հղեց և նվերներ բաժանեց փոքրիկներին: Վերջիններս էլ արտսանեցին, երգ ու պարով դիմավորեցին Ձմեռ պապին ու ձյունանուշին: Այնուհետև 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին ուրախ հումորային ցերեկույթ նվիրված ամանորին:Բոլորը ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տվեցին այս տարվա վերջին ուսումնական օրը:

Ոսկե աշուն

Տարվա ամենազարմանալի եղանակն աշունն է, մի քիչ տխուր, թախծոտ, բայց՝ բերրի ու բերքառատ:

Աշնան տոնը հյուր էր եկել նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոց, մի տեսակ տխուր, բայց լի հավատով:Չէ որ աշունը սպասումի, սիրո, խենթ արարքների եղանակն է , որը մեզ փոխանցեցին դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ն. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Իսկ հուզիչ հնչյուններն ու երգերը՝ Լ. Ղազարյանի աջակցությամբ, մեզ ստիպեցին հիշել ու զգալ ոչ միայն այս տարվա, նաև նախորդ տարիների խենթ ու խելառ, գունավոր ու պայծառ աշունները:
Ժպտացեք նաև դուք ու թող աշունը Ձեզ միայն գեղեցիկ ժպիտներ պարգևի:


Հովհաննես Թումանյան 150-ամյակ

Այսօր, նոյեմբերի 29-ին, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները իրենց դասվարներ` Մ. Ծատրյանի և Ա. Գալստյանի ղեկավարությամբ։ Նրանք ներկայացրին մեծ գրողի կյանքը և հայտնի հերոսներին։ Միջոցառմանը հյուր էր մեծ բանաստեղծը, ով փոխեց իր հեքիաթների վերջաբանը` բարի ավարտ տալով դրանց։

 

Կոմիտաս 150-ամյակ

Կոմիտա՛ս վարդապետ, դու մեծ ընտանիք ունես, քո ընտանիքը հայ ժողովուրդն է, քո զավակներն ու թոռներն են այս հրաշալի մանուկները։ Քո երգն անմահ է…
Այս խոսքերով սկսվեց այսօր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում կազմակերպված <<Կոմիտաս 150>> խորագրով միջոցառումը՝ 5-րդ և 6֊րդ դասարանի աշակերտների և ուսուցիչներ՝ Շ. Հովհաննիսյանի, Լ. Ղազարյանի, Կ. Գևորգյանի գլխավորությամբ։
Միջոցառումը բովանդակալից էր,գեղեցիկ և հագեցած Կոմիտասյան երգերով: Բեմադրության գործողությունները տեղի էին ունենում Թումանյանի <<Վերնատանը>>, որտեղ հայ մեծերը հիշում ու գովերգում էին Մեծ վարդապետին:
Միջոցառումը ավարտվեց հետևյալ խոսքերով՝
<<Մեր ժողովուրդը Կոմիտասյան երգերում գտավ, ճանաչեց իր ոգին։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է,որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով։ Հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով այսուհետ և հավիտյանս>>։

Դաս-միջոցառում

Դեկտեմբերի 18-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ հասարակագիտության դաս՝ ֆինանսական կրթության բաղադրիչով: Դասին ներգրաված էին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները՝ ուսուցչուհի Ս.Մուրադյանի գլխավորությամբ: 

 

<<Խնայողություն>> խաղի միջոցով նրանք ծանոթացան ընտանեկան բյուջեին և փորձեցին այն տնօրինել այնպես, որ հասնեն իրենց առաջ դրված նպատակին և կարողանան որոշ գումար էլ տնտեսել՝ չնախատեսված ծախսերի համար:

 

Երեխաները մեծ ոգևորությամբ խաղում էին և հասկանում, որ ընտանեկան բյուջե տնօրինելը այնքան էլ հեշտ չէ, պետք է ինչպես խաղում, այնպես էլ կյանքում մտածված և բանիմաց քայլեր կատարել:

Դասը վարում է ոստիկանը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Դասը վարում է ոստիկանը>> դաս-միջոցառում՝ նվիրված թրաֆիքինգի դեմ պայքրին:Դպրոցի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները լսեցին ոստիկանության Կոտայքի բաժանի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան՝ Գեորգի Հարությունյանին: Վերջինս զրուցեց աշակերտների հետ, ներկայացրեց համընդհանուր մտավախություններն ու դրա դեմ պայքարելու ուղիները: Աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ էին լսում ոստիկանին, որը նրանց մեջ առաջացրեց հարցեր: Աշակերտները բավարարված դուրս եկան լսարանից:

<<Աա>> հնչյուն-տառի դաս-միջոցառում

Հոկտեմբերի 15-ը հիշարժան օր էր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար: Այսօր նրանք ծանոթացան <<Աա>> հնչյուն-տառի հետ: Դասվար Ա. Առաքելյանը կազմակերպել էր հրաշք դաս-միջոցառում՝ համեմված ասմունքով , երգ ու պարով, դերային խոսքերով:Առաջին դասարանցիները նաև երդում տվեցին՝
Այսօր, այս պահին
Հայացքս հառած Մեսրոպյան գրին
Երդում եմ տալիս՝
Ջերմորան սիրել Մեսրոպյան գիրը
Պահել իմ ազգի նկարագիրը.
Արժանի լինել սուրբ մայրենիին
Հավերժ շենացնել երկիրը հայրենի:
Գրաճանաչության առաջին դասը դեռ երկար ժամանակ կմնա երեխաների հիշողության մեջ:

<<Մաքուր պահենք մեր մարզը>>

Այսօր Կոտայքի մարզում հայտարարված էր շաբաթօրյակ՝ <<Մաքուր պահենք մեր մարզը>> խորագրով: Շաբաթօրյակին մասնակցում էր նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը: Ուսուցիչների հսկողությամբ և օգնությամբ աշակերտները մաքրեցին դպրոցի բակը, հարակից տարածքը, ինչպես նաև դասասենյակները:
Նման շաբաթօրյակները օգտակար են և խրախուսելի, սակայն փորձենք մեր շրջակայքը մաքուր պահել ամեն օր՝ չաղտոտելով այն:

<<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի սաները իրականցրեցին ՀՀ Անկախության 28-ամյակին  նվիրված կավճանկարչություն

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ: Կարևորելով բնության պահպանության և օզոնային շերտի պահպանության խնդիրները այսօր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ այդ հիմնախնդրին նվիրված տեսանյութի դիտում, որը կազմակերպել էին դպրոցի տնօրեն և քիմիայի ուսուցիչ Գ. Դանիելյանը և փոխտնօրեն՝ ինֆորմատիկայի ուսուցիչ Հ. Հակոբյանը: Դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների աշակերտները ծանոթացան հիմնախնդրին և պարտավորվեցին մասնակից լինել այդ խնդրի լուծմանը:

Ողջույն դպրոց իմ հարազատ

Այս կարգախոսով դիմավորեցի սեպտեմբերի 1-ը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում: Դպրոցում տոն էր՝ համեմված ավարտական և առաջին դասարանցիների շնորհավորական խոսքերով, երգ ու պարով:Առաջին դասարանցիներին շնորհավորեցին դպրոցի տնօրենը՝ ցանկանալով նրանց գիտելիքներով լի բեղուն ուսումնական տարի և աշխատասիրություն: Դպրոցի տնօրեն Գ. Դանիելյանը կարդաց նաև մարզպետի շնորհավորական ուղերձը, հնչեց դպրոցի սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի սկիզբը:

Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորի սեպտեմբերի 1-ը՝  Գիտելիքի և դպրության օրը:

Տոնդ շնորհավոր, իմ հաղթանակած Հայաստան։

Այսօր տոնական մթնոլորտ էր նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում։ Միջոցառումը սկսվեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ։ Նախ աշակերտները ծաղիկներ դրեցին բոլոր հերոսների հիշատակին: Կաթնաղբյուրի համայնքապետ Ք. Ասատրյանը և դպրոցի տնօրեն Գ. Դանիելյանը իրենց շնորհավորական խոսքը հղեցին ներկաներին։ Այնուհետև բոլորը մասնակցեցին 3֊րդ և 4֊րդ դասարանների և դասվար Ա. Գալստյանի պատրաստրած միջոցառմանը` նվիրված եռատոնին։ Աշակերտները իրենց խոսքով, երգ ու պարով վերհիշեցին հայերի հաղթական ուղին, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ դժվարին ճանապարհին հերոսաբար ընկած քաջերի հիշատակը։
Միջոցառումը մեկ անգամ ևս բոլորին տարավ պատմության քառուղիներով։
Յուրաքանչյուր ազգի պատվաբեր պարտքն է ճանաչել հարազատ օրրանը, ուսումնասիրել և պահպանել պատմական հուշարձանները: Այս ջատագով էլ մայիսի 4-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում իրականացվեց շաբաթօրյակ գյուղի չորս պատմամշակութային հուշարձաններում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում, <<Կապույտ հազ>> սրբատեղիում, Քարայր (Կաթնով) աղբյուրում և Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանում:
Դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները իրենց դասղեկների ղեկավարությամբ իրականացրեցին մաքրման աշխատանքներ նշված հուշարձաններում՝ վառ պահելու համար իրենց նախնիների հիշատակն ու պարտիվը:
Շաբաթօրյական ավարտվեց դպրոցի և դրա հարակից տարածքի մաքրմամբ:

Ապրիլի 30-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին ռուսերենի այբբենարանին և 3-րդ դասարանցիների հետ մեկտեղ ներկայացրեցին իրենց գիտելիքները ռուսաց լեզվից: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա.Սիմոնյանի գլխավորությամբ նրանք բեմականցրեցին <<Անտառի դպրոցը>>, <<Գնդիկ բոքոնիկը>> և <<Ալարկոտը>> ներկայացումները: Միջոցառումը համեմված էր երգ ու պարով , ասմունքով:

Դահլիճում տիրում էր ուրախ և տոնական տրամադրություն:


Ապրիլի 25-ին սովորական օր չէր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների համար: Օրը տոնական էր, ցնծալի և պայծառ:

Մաշտոցի բորբոքված հրով,

Մեր սրտերն է այսօր այրվում,

ՈՒ հրդեհում բազում սերեր,

Խուլ երազներ վառ, խլրտուն:

Դասվար Ա.Վարդանյանի ղեկավարությամբ երեխաները ասմունքեցին, երգեցին, պարեցին, ցուցաբերեցին բեմականացում, օրվա տոնին համահունչ: Երդվեցին միասնաբար արժանի լինել սուրբ մայրենիին, հավերժ շենացնել երկիրը հայրենի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Հարության կամ զատկի տոնը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր տոներից մեկն է:

Այսօր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները ՀԵՊ-ի ուսուցչուհի Ն. Մելիքսեթյանի և դասղեկների հետ կազմակերպել էին բաց դաս-միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Դպրոցի 6-րդ դասարանցիները ներկայացրեցին, թե ինչպես է տոնվում Սուրբ Զատիկը Հայաստանում, իսկ մյուս դասարանները՝ այլ քրիստոնյա երկրներում: Աշակերտները սեղաններին դրել էին ներկայացրած երկրի խորհրդանշական ուտեստը, ինչպես նաև հայկականը:

Միջոցառումը հետաքրքիր էր և ուսանելի:

2019 թ. մարտի 31-ին Կոտայքի մարզի <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները անգլերենի ուսուցչուհի Շ.Հովհաննիսյանի ուղեկցությամբ մասնակցեցին անգլերենի՝ National Poetry Recitation Contest մրցույթի մարզային փուլին, որի հովանավորներն են հանդիսանում Հայաստանում Ամերիկյան համալսարանը և Peace Corp-ը։ Կոտայքի մարզային փուլը ամենամեծն էր. մասնակցում էին թվով 180 աշակերտ մարզի տարբեր դպրոցներից: Աշակերտներից յուրաքանչյուրի ելույթը տպավորիչ էր: Նրանք ձեռք բերեցին մեծ փորձ, հարստացրեցին իրենց գիտելիքներ և մրցույթի ավարտին պարգևատրվեցին հավաստագրերով: Մրցանակաբաշխության արդյունքում 8-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Մխիթարյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ և ձեռք բերումներ:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը կազմակերպել էր օլիմպիադա` նվիրված բանաստեղծի ծննդյան 150- ամյակին։ Մարտի 28-ին դպրոցներում կայացավ օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցեցին նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի ութերորդ դասարանցիները։ Աշակերտները մեծ ոգևորությամբ փորձում էին պատասխանել մեծ գրողի ստեղծագործական ուղուն նվիրված հարցերին։ Արդյունքների ամփոփումից հետո առաջին փուլում բարձր ցուցանիշներ գրանցած աշակերտները կմասնակցեն երկրորդ փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում։

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ 

 

Այսօր՝  մարտի 22-ին  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր: Դպրոցի 3-րդ և 4-րդ  դասարանի աշակերտների մասնակցությամբ և անգլերենի ուսուցչուհի Շ. Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ <<Հրաժեշտ այբենարանին>> խորագրով: Միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, ասմունքով  և բեմականացումով: Երեխաները անգլերեն լեզվով  և երաժշտական համարներով ներկայացրեցին շաբաթվա օրերը, տարվա եղանակները, գույները և թվերը: Միջոցառման վերջում բեմադրվեց երկու հեքիաթ՝ <<Կարմիր Գլխարկը>> և <<Շունն ու Կատուն>>: Միջոցառումը մեծ բավականություն պարգևեց ներկաներին:

2018 թ. դեկտեմբերի 10-ին  Կոտայքի մարզի <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի 9-րդ դասարանի սովորողները պատմության և աշխարհագրության ուսուցչուհի  Ս.Մուրադյանի ղեկավարությամբ՝ իրենց <<Փյունիկ>> թիմով,  մասնակցել են ՀՀ ԳԱԱ  Երկրաբանական թանգարանի կողմից կազմակերպված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մրցույթ- միջոցառմանը՝ <<Սպիտակի երկրաշարժ. փորձ և հեռանկարներ>> խորագրով: Սույն թվականի մարտի 20-ին տեղի ունեցավ մրցույթ-միջոցառման մրցանակաբաշխությունը, որտեղ մեր թիմը զբաղեցնելով 2-րդ հորիզոնականն՝ արժանացավ  է դեպի Լոռու մարզ՝ Սպիտակ քաղաք:

Երախտագիտություն ենք հայտնում մրցույթ-միջոցառման կազմակերպիչներին նման բովանդակալից և ուսուցանող միջոցառում կազմակերպելու համար:

 

 

 

 

 

Փետրվարի 27-ին  Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան 150-ամյակին նվիրված ասմունքի և հեքիաթասացության մանկապատանեկան մրցույթ-փառատոնի,  իսկ փետրվարի 28-ին՝  <<Poetry Recitation Contest>>-ի ներդպրոցական դպրոցական փուլերը և ընտրվեցին տարածքային փուլի մասնակիցները:

 

Մայրենիի պահապանները

Փետրվարի 21-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում   Մայրենի լեզվի պահպանման օրվա շրջանակներում նշվեց Հ. Թումանյանի ծննդյան 150- ամյակը: Դպրոցի 6-րդ և 8-րդ դասարանցիները միջոցառման ընթացքում ներկայացրեցին մանրամասնություններ Թումանյանի կյանքից , արտասանեցին նրա լավագույն բանաստեղծություններից և քառյակներից մի քանիսը:

 Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նշվեց գիրք նվիրելու օրը: Դպրոցի տարբեր դասարաններում աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին և հղեցին իրենց բարեմաղթանքները:

 

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի: Այս տոնը մեզ հիշեցնում է, որ մենք ամբողջ կյանքում Տիրոջը ընդառաջ գնալու կարիք ունենք և պետք է քայլենք դեպի Աստված:

Այսօր՝ փետրվարի 14-ին, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում ևս նշվեց <<Տեառնընդառաջ>> տոնը:   Դպրոցի 2-րդ դասրանի սաները դասվար Մ.Ծատրյանի և երաժշտություն ուսուցչուհի Լ.Ղազարյանի գլխավորությամբ  դպրոցի բակում նշեցին <<Տեառնընդառաջի>> տոնը: Լուսաբանեցին տոնի խորհուրդը, վառեցին ավանդական կրակը, շուրջպար բռնեցին, թռան կրակի վրայով և հյուրերին մատուցեցին տոնական կերակրատեսակներ:

Փառք ու պատիվ զինվորներին,
Մեր քաջարի տղաներին,
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն
Ու մեզ բերեք ուրախություն:
Այսօր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նշվեց Հայոց բանակի 27-րդ տարելիցը: Դպրոցի 7-րդ և 9-րդ դասարանների աշակերտները՝ ուսուցչուհի Հ.Հակոբյանի ղեկավարությամբ ևս մեկ անգամ հիշեցին մեր քաջարի զինվորներին ու հերոսներին: Տեսանյութի միջոցով ցուցադրեցին Հայոց բանակի ստեղծման փառապանծ ուղին, ներկայացրեցին դրվագներ բանակի կյանքից և շնորհավորեցին բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ:

 

Այս գալիք նոր տարում

Բոլորին թող ուղեկցի հաղթանակը,

Թող բոլոր խնդիրները մնան անցյալում,
Թող այս ամանորը,
Լինի ուրախ և հրաշքներով լի…
Շնորհավոր նոր տարի…

Այս բարեմաղթանքներով <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում այսօր 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները դասղեկներ՝ Հ.Հակոբյանի և Ա. Սիմոնյանի գլխավորությամբ կազմակերպեցին ամանորին նվիրված խաղ-դիմակահանդես, որի ընթացքում աշակերտները խաղացին բազմաթիվ խաղեր, երգեցին, պարեցին և դրական լիցքերով հրաժեշտ տվեցին 2018 թվականը, իսկ նոր՝ 2019 թվականին սպասում են մեծ ակընկալիքներով:

1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում:

  Դեկտեմբերի 5-ին <<Ուժեղ երկրաշարժի դեպքում աշակերտների պաշտպանության կազմակերպում>> թեմայով  դպրոցի նախ տարրական ,ապա՝ միջին դասարանների աշակերտները  դիտեցին ԱԻՆ-ի կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ <<Հաշտ ապրել երկրաշարժի հետ>> վերնագրով: Տեսաֆիլմի միջոցով աշակերտները ծանոթացան երկրաշարժի պատճառած ահավոր հետևանքներին, սովորեցին, թե ինչպես պետք է պաշտպանվել մեծ արհավիրքի դեպքում:

Դեկտեմբերի 6-ին կազմակերպվեցին վարժանքներ՝ <<Ուժեղ երկրաշարժի դեպքում  տարհանման կազմակերպում>> թեմայով: Տարհանման ժամանակ աշակերտները կարողացան առանց խուճապի դուրս գալ դպրոցից և հավաքվել գյուղի հրապարակում: Տարհանումը տևեց 30 վայրկյան:

Դեկտեմբերի 7-ին 9-րդ դասարանի աշակերտնմերը իրենց պատրաստած պաստառի և տեսասահիկի միջոցով ցուցադրեցին երկրաշարժերի առաջացման պատճառներն ու հետևանքները:Ներկայացրեցին պատմության մեջ առավել հայտնի երկրաշարժերը, դրանց հետևանքով կատարված ավերածությունները: Նրանք այդ նյութով դեկտեմբերի 15-ին պետք է մասնակցեն երկրաբանական թանգարանի կողմից առաջակվող մրցույթ-միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին:

Դեկտեմբերի 4-ին <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ <<Ոսկե աշուն>> թեմայով դաս-միջոցառում՝  դասվար Մ.Ծատրյանի ղեկավարությամբ՝ 2-րդ դասարանում:

Այսօր օրն է ուրախ տոնի,

Շուրջպարի ենք բռնվել,

Ծափ ենք տալիս, երգում, պարում,

Աշնան տոնը ուրախ տոնում:

<<Ես ազատ երկրիս, ազատ քաղաքացին եմ>>

խորագրով դաս-միջոցառում տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 22-ին՝ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, 8-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ և ուսուցչուհի Ս. Մուրադյանի գլխավորությամբ: Դաս-միջոցառման համատեքստում անդրադարձ կատարվեց մեր հանրապետության 27-ամյա պատմությանը, Քառօրյա պատերազմին և նրա հերոսներին, հատկապես՝ Ռոբերտ Աբաջյանին, ովքեր անմահացան մեր հուշերում: Միջոցառման ընթացքում հնչեց օրհներգը, երգեցին հայրենասիրական երգ, ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Ռոբերտ Աբաջյանին: Տեսաֆիլմն ուներ հայրենասիրական- դաստիարակչական բնույթ: Միջոցառման մեջ հատկանշական էր մեկ փաստ, որ որքան էլ պատերազմների բովով անցած լինի հայ ժողովուրդը, միևնույնն է նորեն վերածնվում և շենանում է Հայաստան աշխարհը:

 

ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ  հայ մեծահարուստ բարերար Մկրտիչ Սանասարյանին նվիրված տեսասահիկի ցուցադրում: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ինֆորմատիկայի ուսուցչուհի Հ. Հակոբյանի գլխավորությամբ տեսասահիկով ցուցադրեցին մեծ բարերարի կյանքը և կատարած բարեգործությունները: Մկրտիչ Սանասարյանի բազում բարեգործություններից, ինչ խոսք, գլխավորը 1881 թ. Կարինում բացված Սանասարյան վարժարանն էր: Լինելով ուսյալ անձնավորություն՝ մեծ բարեգործը հասկանում էր ազգի առաջընթացի գործում ուսման կարևորությունը:Բացի այդ, կրթությունը կնպաստեր ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու ազգային-ազատագրական շարժմանը:

Ցավոք, Սանասարյան վարժարանի գոյությունն ընդհատվեց 1915 թ.: Նրա սաները եղեռնի զոհ գնացին, իսկ վարժարանի ողջ գույքը թալանվեց, ավերվեց: 1919 թ. հուլիսի 23-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հենց Սանասարյան վարժարանի շենքում գումարեց քեմալական շարժման առաջին համագումարը:

Այժմ Կարինի Սանասարյան վարժարանի շենքում Աթաթուրքին  նվիրված թանգարան է գործում:

Ինչպես ՀՀ բոլոր դպրոցները, այնպես էլ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը միացել է Մեդիագրագիտության միջազգային շարժմանը, որը ամեն տարի նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում: Մեդիագրագիտության դասի շրջանակներում բաց դաս կազմակերպվեց հասարակագիտության  ուսուցչուհի Ս. Մուրադյանի գլխավորությամբ և 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ՝  <<Խոսքի ազատություն և էթիկա>> թեմայով: Քննարկվեց խոսքի ազատության իրանունքը՝  ԶԼՄ-ների և լրագրողների տեսանկյունից:Սովորողները կարևորեցին և գնահատեցին խոսքի ազատության իրավունքը:

Մեդիագրագիտության կրթական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 7-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս նվիրված մեդիագրագիտությանը: Դպրոցի  3-4-րդ կոմպլեկտ և 7-րդ դասարաններում անցկացվեց խաղ-դաս՝ մեդիա նախաձեռնություններրի կենտրոնի ստեղծած <<Մեդիամարտ>> խաղով: Աշակերտները ծանոթացան մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքների հետ: Դասարանները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուրն ուսումնասիրեց մի թեմա: Հարցաշարերի միջոցով ծանոթացան  մեդիագրագիտությանը և զարգացրեցին իրենց գիտելիքները , հաղթահարեցին խաղի փուլերը և խաղի կողմից արժանացան շնորհակալական խոսքի, ինչն ավելի ոգևորեց նրանց:

 

<< Կենգուրու>> մաթեմատիկական միջազգային մրցույթն արդեն 10 տարեկան է։ 
Հոկտեմբերի 28֊ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 5֊րդ դասարանի սաները դասղեկ Շ. Հովհաննիսյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանը, որը լի էր բազմաթիվ անակնկալներով։ Երեխաները մեծ խանդավառությամբ մասնակցեցին վիկտորինաներին և մրցույթներին։
Ի դեպ << Կենգուրու>> ֊ն ամենամեծ մրցույթն է, որը միավորում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող միլիոնավոր երեխաների։

  

<<Աա>> հնչյուն-տառի ուսուցում

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում հոկտեմբերի 22-ի դասը առաջին դասարանցիների համար սովորական դաս չէր, այլ Ա տառի շնորհանդեսն էր, որտեղ առաջին դասարանի դասվար Ա. Վարդանյանի ղեկավարությամբ աշակերտները ցուցաբերեցին իրենց ունակություններն ու կարողությունները, գովերգեցին ու գովաբանեցին Ա հնչյուն-տառը, Մեսրոպ Մաշտոցին, երդվեցին Մեսրոպ Մաշտոցի նկարի առջև.

Այսօր, այս պահի՛ն,

Հայացքս հառած

Մեսրոպյան գրին,

Երդում ենք տալիս

Ջերմորեն սիրել 

Մեսրոպյան գիրը,

Պահել իմ ազգի նկարագիրը,

Արժանի լինել սուրբ Մայրենիին:

Հավերժ շենացնել երկիրը հայրենի:

Երդվու՛մ ենք:

  

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սովորողները <<Հասարակագիտություն>> առարկայից <<Հանրօգուտ աշխատանքի>> շրջանակներում կազմակերպեցին ծառատունկ ուսուցչուհի Ս. Մուրադյանի ղեկավարությամբ: Սովորողների ակտիվ մասնակցության շնորհիվ մաքրվեց գյուղի մատուռի շրջակա տարածքը, որտեղ և կազմակերպվեց ծառատունկը: Երեխաների մեջ ձևավորվեց սեր և հոգատարություն շրջակա միջավայրի պահպանման ու արժևորման գործում:

Շնորհավոր տո՛նդ, Ուսուցիչ…

Սիրելի ուսուցիչներ՝

Ցանկանում ենք Ձեզ անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի շող:
Ու գարուններ ենք ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,

Որ գարնան պես միշտ ծաղկեք:

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում այսօր տոնվեց Ուսուցչի տոնը՝ համադրելով ոսկե աշնան հետ: Դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր միջոցառում, ըստ որի մի խումբ արտասահմանցի երիտասարդներ որոշում են տեսնել, թե ինչպիսին է լինում ուրիշ երկրներում աշունը և քարտեզի վրա պատահականորեն ընտրում են Հայաստանը ու որոշում այցելել այն: Գալով Հայաստան հանդիպում են այստեղ նշվող Ուսուցչի տոնին:
Գեղեցիկ ու համեմված միջոցառումը մեծ որևորություն պարգրևեց բոլորին:

<<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի սաները իրականցրեցին ՀՀ Անկախության օրվան նվիրված կավճանկարչություն և այցելություն զոհված ազատամարտիկների հուշակոթող:
Աշնան տոնին, խելքի տոնին,
Մեր Հայաստան աշխարհում
Անկախության օրն ենք նշում:
Ահա ինչու ամենից շատ 
Մենք սեպտեմբերն ենք սիրում:

<<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը իր ողջ մանկավարժական կոլեկտիվով և աշակերտների հետ միասին ակտիվորեն մասնակցեց համապետական շաբաթօրյակին:

Կեցցե′ 1-ը սեպտեմբերի

Այս կարգախոսով դիմավորեցի սեպտեմբերի 1-ը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում: Դպրոցում տոն էր՝ համեմված ավարտական և առաջին դասարանցիների շնորհավորական խոսքերով, երգ ու պարով:Առաջին դասարանցիներին շնորհավորեցին նաև գյուղապետը, տնօրենը՝ ցանկանալով նրանց գիտելիքներով լի բեղուն ուսումնական տարի և աշխատասիրություն: Դպրոցի տնօրեն Գ. Դանիելյանը կարդաց նաև մարզպետի շնորհավորական ուղերձը, հնչեց դպրոցի սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի սկիզբը:

Օրը տոնական էր հատկապես տարրական դասարանների համար, քանի որ նրանց համար բացվել էր ՄԱԿ-ի պարենային ծրագրի  կողմից իրականացվող սնունդի համար հատկացված նոր տարածքը: Դպրոցի տնօրեն Գ. Դանիելյանը և առաջին դասարանցիները իրականցրեցին դրա պաշտոնական բացումը:

Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորի սեպտեմբերի 1-ը՝  Գիտելիքի և դպրության օրը:

Ավարտական քննություններ

Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում հունիսի 28-ին ավարտվեց 9-րդ դասարանի ավարտական քննությունները:

Ստորև ամփոփում ենք արդյունքները.

հարվածային — 1 աշակերտ,

անբավարար գնահատական ունեցող — չկա,

առաջադիմություն — 100 %,

որակական առաջադամություն — 33 %:

    

Գիտելիքների ստուգում

Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում հունիսի 5-ին ավարտվեց 4-րդ դասարանի գիտելիքների ստուգումը <<Մայրենի>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից:
Ստորև ամփոփում ենք արդյունքները.
գերազանցիկ — 1 աշակերտ,
հարվածային — 4 աշակերտ,
անբավարար գնահատական ունեցող — չկա,
որակական առաջադամություն — 62 %:

      

Հրաժեշտ դպրոցին

Ու հնչեց զանգը, հնչեց,

Ու հնչեց վերջին անգամ…

Մայիսի 25-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր . նշվում էր <<Վերջին զանգ>> միջոցառումը: Դպրոցի երեք շրջանավարտները մեծ հուզմունքով ու տոնական տրամադրությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին ու սիրելի ուսուցիչներին:

Բարի՛ երթ բոլոր շրջանավարտներին…

  

ՈՂՋՈՒՅՆ ՄԱՅԻՍ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Մայիսի 9-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ն.Մկրտչյանի ղեկավարությամբ ներկայացրեցին միջոցառում՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին: Միջոցառման ընթացքում աշակերտներն անդրադարձան հայերիս կյանքում վճռորոշ դեր ունեցած անձանց և իրադարձություններին, հանդես եկան հայրենասիրական ոգով լեցուն բանաստեղծություններով, երգ ու պարով:

Օրը տոնական էր և հիշարժան:

ՀՐԱԺԵՇՏ <<ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ>>

Մայիսի 5-ին տոնական էր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար: Աշակերտները դասվար Մ. Ծատրյանի օգնությամբ բեմականցրեցին փոքրիկ ներկայացում՝ նվիրված կարապիկին, որը ուզում էր մարդ դառնալ և հաճախել դպրոց: Կարապիկը ծանոթացավ  առաջին դասարանցիների հետ, որոնք սիրով օգնեցին նրան՝  սովորել այբուբենը:Աշակերտները իրենց ասմունքով, երգ ու պարով ստեղծեցին ուրախ մթնոլորտ, իսկ վերջում ստացան գրաճանաչության վկայականներ:

ՀԻՇՈՒՄ  ԵՆՔ  ԵՎ  ՊԱՀԱՆՋՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 25-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի ուսուցչուհի Ն.Մելիքսեթյանը միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի երկրորդ, ութերորդ և իններորդ դասարանների աշակերտները: Նրանք իրենց խոսքով ու երգով նախ հիշեցին Մեծ Եղեռնը և նրա ողբերգական հետևանքները, այնուհետև իրենց բողոքի ձայնը հնչեցնելով՝  նշեցին, որ այլևս չպիտի սգանք, այլ պայքարենք, որ վերականգնենք մեր կորցրածը, իսկ ոճրագործ ազգը պատասխանատվության ենթարկվի:

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի ողջ անձնակազմը և բոլոր աշակերտները ակտիվորեն մասնակցում են համապետական շաբաթօրյակին:

Մաքուր պահե՛նք մեր շրջապատը:

   

<<100 տարի անց>>

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի սաները և ուսուցիչները այցելեցին Սունդուկյանի անվան թատրոն՝ <<100 տարի անց>> ներկայացումը դիտելու: Հմուտ դերասանական կազմի օգնությամբ, ևս մեկ անգամ վերհիշեցինք մեր 100-ամյա պատմության փառավոր էջերը:

Բոլորը մեծ ոգևորությամբ և տպավորություններով լի վերադարձան տուն:

<<Մայրենի լեզվի>> տոնը

  Փետրվարի 21-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում 3-4-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ հանդիսավոր կերպով նշվեց <<Մայրենի լեզվի>> տոնը:

Հնչեցին տոնին համահունչ երգեր, բանաստեղծություններ: Յուրաքանչյուր աշակերտի շուրթերից հնչեցին մեր մեծերի կողմից գրված ասույթները հայերենի մասին: Դահլիճում նստածները մեծ բավականություն ստացան:

 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի: Այս տոնը մեզ հիշեցնում է, որ մենք ամբողջ կյանքում Տիրոջը ընդառաջ գնալու կարիք ունենք և պետք է քայլենք դեպի Աստված:

Այսօր՝ փետրվարի 14-ին, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նշվեց <<Տեառնընդառաջ>> տոնը:   Դպրոցի սաները հանդես եկան ազգագրական պարերով՝ <<Թամզարա>>, <<Ծաղկաձոր>>, <<Մշո խըռ>> և <<Էջմիածին>>: Լուսաբանեցին տոնի խորհուրդը, վառեցին ավանդական կրակը, շուրջպար բռնեցին, թռան կրակի վրայով և հյուրերին մատուցեցին տոնական կերակրատեսակներ:

 

 26-ամյա Հայոց բանակ

Ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվում…
Հիշենք մեկառմեկ անունը նրանց,
Որ անվախ գնացին մահին ընդառաջ,
Միայն թե ապրենք ազատ և անկախ,
Որ չխաթարվի քունը հայ մանկանց:


Այս խոհերով ու մտքերով, այսօր՝ հունվարի 29-ին , Հայոց բանակի 26-ամյակը նշեցին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի սաները՝ ուղևորվելով Եռաբլուր, ուր իրենց հարգանքի տուրքը մտուցեցին բոլոր զոհերին ու հերոսներին, ովքեր անմահացան իրենց հայրենիքի համար:Աշակերտները ծաղիկներ դրեցին նահատակների շիրիմներին, հիշատակի խոսքեր ասացին մեր հայրենասեր անմահներին, այնուհետև, ոգեշնչված և հուզված նրանց սխրանքներից, վերադարձան՝ ետևում թողնելով մի ողջ պանթեոն հայրենասեր անմահների…
Եռաբլուր… նահատակյաց հանգրվան…
Հավե՛րժ փառք քեզ, Հայո՛ց զինվոր, քեզ ուժ ու զորություն…

ԱՅՍՕՐ` ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴՈՒ` ՍՈՒՐԲ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ 14 ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է։

Տոնի կապակցությամբ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 7֊9 դասարանների աշակերտները ուսուցիչներ Ն. Մելիքսեթյանի և Կ. Գևորգյանի հետ ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցի։Աշակերտները մասնակցեցին պատարագին, երիտասարդների օրհնության կարգին, մոմ վառեցին` իրենց աղոթքն ուղղելով առ Աստված։

Ամանորին ընդառաջ

  Այսօր՝  դեկտեմբերի 22-ին, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում մեծ աշխուժություն էր տիրում: Ողջ դպրոցը պատրաստվում էր տոնական միջոցառման՝ նվիրված Ամանորին : Միջոցառումը սկսեցին տարրական դասարանի աշակերտները: Նախ 2-րդ դասարացիները կերպարանափոխվելուվ տարբեր կենդանիների, ազատեցին տոնական եղևնին չար սառցե թագուհու կախարդանքից ու միասին դիմավորեցին Ձմեռ պապին:

 

   Այնուհետև միջոցառումը շարունակեցին 1-ին, 3-րդ և 4-րդ դասարանցիները:Նրանք ներկայացրեցին թագավորական Ամանորը, որը ղեկավարում էր Քաջ Նազրն ու Ուստիանը, իսկ նրանց հյուրերն էին մեր վարչապետը, ՌԴ-ի նախագահը և տարբեր երկրների թագավորներն ու թագուհիները: Նրանք  իրենց ամանորյա բարեմաղթանքներն էին մաղթում բոլորին, շնորհավորում միմյանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

     

     

5-9-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում՝  Ամանորին ընդառաջ: Աշակերտները դասղեկների հետ միասին պատրաստել էին երաժշտական համարներ, բեմականցում, ներկայացրել էին նաև իրենց ձեռքի աշխատանքները, որոնք բացառապես վերաբերվում էին Ամանորին. նշված աշխատանքները ներկայացվեցին նաև Dasaran.am կայքի մրցույթին:

         

Տոնական միջոցառումը վարում էր անգլերենի ուսուցչուհի Շ. Հովհաննիսյանը, վերջինս կազմակերպել էր խաղեր դասարանների միջև, ներկայացված էր ժյուրիի կազմ՝ տնօրեն Գ. Դանիելյանի գլխավորությամբ: Վերջում առաջինից երրորդ տեղերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ պարտված դասարանը՝ որպես խրախուսանք, կայցելի Ձմեռային այգի տոներից հետո:

Մրցույթն ավարտվեց, բայց տոնը շարունակվում էր երգ ու պարի ուղեկցությամբ: Ուրախ ու տոնական մթնոլորտ էր տիրում նաև ուսուցիչների մոտ, որոնք ևս դպրոցի աշակերտական խորհրդի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

 

Թեյի միջազգային օր (International Tea Day)

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Կաթնաղբյուրի հիմնական  դպրոցի 6-9-րդ դասարանի աշակերտներն անգլերենի ուսուցչի գլխավորությամբ նշեցին թեյի միջազգային օրը (International Tea Day): Նրանք ծանոթ

թեյի մշակույթը Հնդկաստանում, Անգլիայում, Չինաստանում և Հայաստանում` ըստ տվյալ երկրի թեյախմության ավանդույթների: Իսկ միջոցառման վերջում բոլոր ներկաներին հրավիրեցին թեյախմության:

ացան ևս մեկ անգլիական տոնի հետ, որը մեծ շուքով նշում են անգլիախոս երկրներում:Աշակերտները մեծ ոգ

ևորությամբ էին պատրաստվել: Նրանք բաժանվել էին 3 խմբի և ներկայացնում էին

Նշենք, որ թեյի միջազգային օրը սահմանվել է 2004 թ-ին՝ համաշխարհային հասարակական ֆորումի որոշմամբ:

 

 

Այց Օշական

Նոյեմբերի 4-ին <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի 2-րդ դասրանը, դասղեկ՝ Ա.Գալստյանի ղեկավարությամբ, այցելեցին Օշական՝ տեսնելու առաջին ուսուցչի և տառերի հիմնադիր՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը և սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Այցելեցին այնտեղի թանգարանը , ծանոթացան Մեծ ուսուցչի կյանքին , նրա աշակերտների կատարած աշխատանքներին: Իմացան , որ Մեծ ուսուցիչը թաղված է իր աշակերտի կալվածքում: Աշակերտները Մաշտոցի շիրիմի մոտ խոստացան սիրել, սովորել և անաղարտ պահել մեր ոսկեղենիկ մայրենին:

 

Helloween

Հոկտեմբերի 27-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 4- 9-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին անգլիական մի տոնի` Helloween-ի խորհուրդն ու նշանակությունը՝ անգլերենի ուսուցիչ Շ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Դպրոցական դասագրքերում բազմիցս առնչվելով անգլիական այս տոնի հետ երեխաները ներկայացան դիմակահանդեսային հանդերձանքներով , պատմեցին տոնի խորհրդանիշներից մեկի` “Jack-o-lantern” -ի պատմությունը և բացատրեցին “Trick or Treating” -ի իմաստը:Երեխաները նշեցին, որ այն ոչ թե չար ուժերին սատարող տոն է այլ չար ուժերից պաշտպանող: Արդեն 9-րդ դարում կաթոլիկ եկեղեցին տեսնելով, որ հին ժամանակներից եկած տոնն այնքան է արմատացած ու մարդիկ դեռ շարունակում են նշել, վերափոխեց անունն ու նոր խորհուրդ տվեց տոնին` Բոլոր սրբերի հիշատակի օր` All Hallows Eve.: Այստեղից էլ տոնի ներկայիս անունը:

Համապետական շաբաթօրյակ

Հոկտեմբերի 21-ին  ինչպես  ամբողջ հանրապետությունում, այնպես էլ  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ:Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում էին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:Նրանք հանատեղ ուժերով մաքրեցին դպրոցը և նրա շրջակա տարածքը:

<<Աա>> հնչյուն-տառի ուսուցում

Հոկտեմբերի 20-ին Կաթնաղբյուրի հիմնական  դպրոցում տեղի ունեցավ <<Աա>> հնչյուն — տառի բաց-դաս միջոցառում՝ ուսոցչուհի՝ Մ.Ծատրյան:Աակերտները ծանոթացան <<Աա>> հնչյուն — տառին: Միմյանց առաջարկեցին հանելուկներ,՝ <<Ա>> տառի վերաբերյալ, ծեփեցին այն, տարբեր բառերի մեջ գտան այն:

Դասը անցավ աշխույժ, ուրախ տրամադրությամբ՝ համեմված երգ ու պարով:

 

 

Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Ինչպես բոլոր դպրոցներում, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տոնական մթնոլորտ էր:Դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիներ՝ Ն.Հովհաննիսյանը և Ն.Մելիքսեթյանը կազմակերպել էին միջոցառում՝  նվիրված  ուսուցչի տոնին:

Միջոցառման սկզբում  աշակերտները հիշեցին և մեծարեցին Հայերենի առաջին ուսուցչին, բոլոր թարգմանիչներին, ապա՝  դահլիճում ներկա ու բացակա ուսուցիչներին: Աշակերտներն իրենց երգ ու պարով, խոսք ու ասմունքով հուզիչ ու անմոռանալի պահեր պարգևեցին ուսուցիչներին և բոլոր ներկաներին:

Շատ ուսուցիչների անուններ անհայտ են մնացել, սակայն եկեք այսօր միաձուլենք բոլոր այդ համեստ անձանց անունները, ամփոփենք մեկ բառի մեջ՝  ՈՒՍՈՒՑԻՉ: Շնորհավո՜ր:

 

 Այց Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 6-րդ,7-րդ,8-րդ և 9-րդ  դասարանների աշակերտները դասղեկների և ուսուցիչների հետ միասին այցելեցին Օրբելի եղբայրների  տուն-թանգարան, որը գտնվում է Ծաղկաձորում: Թանգարանի էքսկուրսավարը ծանոթացրեց մեծ և բարի գիտնականներ Օրբելի եղբայրներին՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ, նրանց կյա

նքին և կատարած գիտական աշխատանքներին: Աշակերտները մեծ ուշադրությամբ լսեցին և սովորեցին, որ համաշխարհային և հայրենական ականավոր գիտնականների համաստեղության մեջ Օրբելի եղբայրները զբաղեցնում են իրենց ուրույն տեղը: Նրանցից յուրաքանչյուրն իրենց բնագավառում անառարկելի  հեղինակություն են : Նրանց մոտ հատկապես տպավորվեց Աբգար Օրբելու խոսքերը ուղղված իր որդիներին.

<< Մեզ համարում են շահասեր , առևտրական ազգ, որը տվել է հռչակավոր զորապետեր, բայց ոչ խոշոր գիտնականներ և ես ուրախ եմ , որ իմ որդիները գնում են նյութապես ոչ ապահով ճանապարհով՝  թե՛  ի փառս գիտության և թե՛ այն ազգի, որի սերուդն են կոչվում, որը ավելի մեծ կարիք ունի իր անունը հարգել տալու ուրիշ ազգերի  մոտ՝  տալով մտավոր գիտական ներկայացուցիչներ>>:

Այնուհետև աշակերտները այցելեցին Կեչառիսի վանքային համալիր: Ծանոթացան պատմական հուշակոթողների հետ:

 

 

 

 

Այց Սարդարապատի հուշահամալիր

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝  Ն.Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամլիր, եղան ազգագրության և մայիսյան հերոսամարտերին պատկանող թանգարանում: Լսեցին, սովորեցին հուշահամալիրի, թանգարանի ստեղծման պատմությունը, ծանոթացան խորհրդանիշներին, սովորեցին կամավորական ջոկատների կազմավորման անհրաժեշտության մասին Սարդարապատի ճակամարտի տարիներին, ծանոթացան այդ շրջանում երկրի դրության , ժողովրդի պայքարի ոգու մասին, իրենց մեջ էլ արթնացավ պայքարելու ուժ և կամք, անդրադարձան ապրիլյան քառօրյա պատերազմին, խոսեցին, համեմատեցին…

 

 

Աշակերտները հայրենասիրությամբ լցված վերադարձան տուն:

 

 

Բացօթյա դաս անգլերենից

Սեպտեմբերի 28-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Կենդանաբանական այգի` անցկացնելու բացօթյա դաս՝ անգլերենի “Animals” դասի շրջանակներում: Աշակերտները շատ ոգևորված էին և մեծ խանդավառությամբ ներկայացնում էին կենդանիներին անգլերենով: Դասի հիմնական նպատակներն  էին խթանել և զարգացնել աշակերտների անգլերենով հաղորդակցական հմտությունները: Դասի մտահաղացումը և իրագործումն անգլերենի ուսուցչուհի  Շուշան Հովհաննիսյանինն էր: Նա փորձեց դասարանում աշխուժություն մտցնել, օտար լեզուն սովորեցնել իրական կենդանիների վրա : Աշակերտների ուրախությունն անսահման էր:

 

 

Հայաստանը ես եմ

Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին նվիրված միջոցառումը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում սկսվեց գյուղի հուշարձանի մոտ՝ երկրորդ դասարանցիների խորհրդանշական ելույթով: Այնուհետև շարունակվեց դպրոցի դահլիճում, որին մասնակցում էին դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների ընտրված աշակերտներ / կազմակերպիչներ՝ Հ. Հակոբյան, Ա. Սիմոնյան, Ս. Մուրադյան,Ա.Գալստյան/: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անցյալին, ներկային ու ապագային, համեմված էր ասմունքով , երգ ու պարով: Մասնակից աշակերտներից յուրաքանչյուրը խորհրդանշում էր որևէ մարզ, որոնց ափերը ներկված էին եռագույնի ամեն գույնով: Միջոցառմանը ներգրավված փոքրիկները խորհրդանշում էին բոլոր երեխաների անհոգ ու ուրախ մանկությունը և մաղթում էին  խաղաղություն ամբողջ աշխարհին:Բեմադրված ներկայացումը նվիրված  էր ՀՀ անկախության հռչակմանը , նրա դժվար ուղուն, բայց միևնույն ժամանակ ներշնչված էր հույսով, հավատով դեպի պայծառ ու լուսավոր Հայաստանը, հուսով ենք այն փոխանցվեց նաև հանդիսատեսին՝ լավատեսություն հաղորդելով յուրաքանչյուրին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԻՄ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

    Անկախության տարելիցի նախօրեին աշխույժ եռուզեռ էր Կաթնաղբյուրի հիմնական  դպրոցում: Տարրական դասարանների աշակերտները մասնակցում էին դպրոցի բակում կազմակերպված կավճանկարչությանը՝ <<Իմ անկախ ՀԱՅԱՍՏԱՆ>> թեմայով: Աշակերտները  շատ ոգևորված էին և սիրով  նկարում էին իրենց պատկերացրած հայրենիքը, նրան խորհրդանշող պատկերներ:

 

 

 

      

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ ու ծնողներ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի անունից սիրով շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ցանկանում բեղուն աշխատանքային գործունեություն, առողջություն և համբերություն:

Ինչպես բոլոր դպրոցներում՝ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում նույնպես տոն էր՝ համեմված ավարտական և առաջին դասարանցիների շնորհավորական խոսքերով, երգ ու պարով: Առաջին դասարանցիներին շնորհավորեցին նաև գյուղապետը, տնօրենը՝ ցանկանալով նրանց գիտելիքներով լի տարի և աշխատասիրություն: Դպրոցի տնօրեն Գ. Դանիելյանը կարդաց նաև մարզպետի շնորհավորական ուղերձը, հնչեց դպրոցի սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի սկիզբը:

 

 

 

 

Բարի երթ շրջանավարտներին

Մենք ավարտեցինք  դպրոցը

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

  Ամեն լավ սկիզբ լավ ավարտ ու շարունակություն ունի:
 Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Այդ տարիները ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ:

Մայիսի 26֊ ին ինչպես Հայաստանի բոլոր դպրոցներում, այնպես էլ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում հնչեց դպրոցական վե      րջին զանգը։ Աշակերտները իրենց ասմունքով ու  երգով  իրենց շնորհակալական ու հրաժեշտի խաոսքը հնչեցրեցին, իսկ  հումորային մանրապատումներով հիշեցին դպրոցական օրերն ու իրենց անկարգությունները։Առաջին դասարանցիները ևս անմասն չմնացին։Նրանք եկել էին` բարի երթ մաղթելու իրենց ավագ դասընկերներին ։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև Կաթնաղբյուրի համայնքապետարանի աշխատակիցները։Իսկ Կաթնաղբյուրի համայնքապետը դպրոցի բոլոր աշակերտներին հանձնեց խորհրդանշական նվերներ։

Բարի երթ շրջանավարտներին։

 

 

Շուշի 25

 Մայիսի 9-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տնօրեն Գ. Դանիելյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Հովհաննիսյանի ջանքերով տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Մինչ միջոցառման սկիզբը` աշակերտները տնօրենի, դասղեկների, ուսուցիչների հետ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Իր խոսքն ասաց նաև գյուղապետը` ոգևորելով աշակերտներին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 4-9-րդ դասարանների լավագույն աշակերտները:
Խոսքերն ուղղված էին Շուշիի ազատագրմանը, այդ նպատակի համար զոհված քաջորդիներին. փառաբանվեց լեգենդար Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյան), որին աշակերտները նվիրեցին իրենց երգը, բեմականացրին փոքրիկ հարցազրույց գեներալ-մայոր Կոմանդոսի հետ` նվիրված Շուշիի ազատագրման գործին:
Չէինք կարող չանդրադառնալ նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին. մեծ ցավով ու արցունքներով հիշվեցին նաև Քառօրյա պատերազմի զոհված հայորդիները, մեծարվեցին ողջ մնացած, արդեն լեգենդ դարձած զինվորները:
Աշակերտները նաև բեմադրված պար ներկայացրին, որը կոչվում էր <<Սարդարապատ>>:
Միջոցառումն ավարտվեց լավատեսությամբ և լուսավոր ապագայի ոգեշունչ երգով: Հայը երբեք չի նահանջել ու չի նահանջի, չենք պարտվել ու չենք պարտվի, իսկ նենգ թշնամու ոտնձգությունները միշտ էլ կանխվելու են, քանի որ մենք ունենք հպարտ, ազնիվ, խիզախ ու անկոտրում զինվորներ:
Մենք կանք ու հպարտ ենք քեզնով, հա’յ զինվոր:

 

 

 

     

Հրաժեշտ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

       

Մայիսի  6-ին տոնական օր էր Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար:Դասվար Ա. Գալստյանի ղեկավարությամբ նրանք մեծ շուքով ու տոնական բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին իրենց բարեկամ <<Այբբենարանին>>:Տոնական միջոցառումը փոքրիկները սկսեցին Տերունական աղոթքով, այնուհետև իրենց երգ ու պարով ,ասմունքով ու բեմականացումներով ուրախացրին բոլոր ներկաներին:Դարձան Մեսրոպ Մաշտոց, Վռամշապուհ արքա, Սահակ Պարթև կաթողիկոս,Տիր Աստված , միմյանց փոխանցեցին դպրության բանալին:Միջոցառման ավարտին դպրոցի տնօրենը իր սաներին  բաժանեց գրաճանաչության վկայականներ:

         

 

 

Միջոցառում՝ <<Как  хорошо  уметь читать >> խորագրով

     Սույն  թվականի   մայիսի  5-ին  Կոտայքի  մարզի  Կաթնաղբյուրի   հիմնական   դպրոցի    2-րդ  և  3-րդ  դասարանի   աշակերտները  ռուսաց   լեզվի  ուսուցչուհի  Ա. Սիմոնյանի   ղեկավա րությամբ   ցուցադրեցին  <<Как  хорошо  уметь читать >>  վերնագրով   միջոցառում: 

Միջոցառումը     հագեցած     էր    երգերով,   զուգերգերով,  մեներգով  և  պարերով:

Ցուցադրվեց  երկու  բեմականացում  <<Опать  двойка>>  և <<Ceмья>>  վերնագրերով:

Աշակերտները դերերը կատարում  էին     տիպիկ  և  անթերի:Միջոցառումն  անցավ  բովանդանդակալից  և  հետաքրքիր: Դահլիճում   ներկա ուսուցիչները,  հյուրերը  և ծնողները  բավականություն ստացան:

 

 

 

 

 

 

Սուրբ Հարության տոն

  Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի վեցերորդ դասարանում ապրիլի  14-ին  Սուրբ Հարության տոնին նվիրված բաց դաս- միջոցառում անցկացվեց:Դասի ընթացքում աշակերտները մեծ ոգևորությամբ պատմեցին տոնի մասին,նրա պատմությունը, ծիսակարգը:Դասի մի հատվածը աշակերտները տարբեր խաղերով ու մեթոդներով ներկայացրեցին իրենց ստացած գիտելիքները Հայոց եկեղեցու տոների, Ս. Հարության տոնի մասին, իսկ երկրորդ հատվածում իրենց խոսքով ու ասմունքով ամփոփեցին տոնի հետ կապված իրենց ստացած գիտելիքները, ինչպես նաև ներկայացրեցին, թե ինչպես է նշվում Ս. Զատիկը աշխարհի տարբեր երկրներում:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակ

Հովհաննես Այվազովսկի/տեսանյութ/

Ապրիլի 12-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տեսանյութր դիտում:Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները և ինֆորմատիկայի ուսուցչուհի  Հ.Հակոբյանը պատրաստել էին գեղեցիկ տեսանյութ նվիրված մեծ ծովանկարչի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը:Տեսանյութում ընդգրկված էին նրա կյանքը ,ընտանիքի պատմությունը և կտավների մի մասը:

 

 

Վահան Թեքեյան 139 -ամյակ

 Ապրիլի 6-ին  Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նաիրա Մելիքսեթյանը բաց դաս էր անցկացրել` նվիրված Վահան Թեքեյանի 139֊ ամյակին։ Դասի ընթացքում աշակերտները ասմունքեցին, վերլուծեցին Թեքեյանի բանաստեղծությունները, ունկնդրեցին  երգի վերածված<<Եկեղեցին հայկական>> բանաստեղծությունը։Դասի ժամանակ օգտագործվեցին մի քանի մեթոդներ, որոնք օգնեցին, որ աշակերտները թեման լավ յուրացնեն, միաժամանակ դասն աշխույժ ու ավելի հետաքրքիր դարձրեցին։

Մխիթարյան Միաբանության 300-ամյակ

Մարտի 21-ին <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ դաս-միջոցառում նվիրված Մխիթարյան Միաբանության ստեղծման 300-ամյակին:Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի  Ս.Մուրադյանը 8-րդ դասարանի աշակերտների հետ:Դասի ընթացքում ներկայացվել է Մխիթարյան Միաբանության ստեղծումը,կազմավորումը և ծավալած գործունեությունը իր 300-ամյա պատմության ընթացքում:Ցուցադրվեց պատմական տեսաֆիլմ փոքրիկ Սուրբ Ղազար կղզու և Մխիթարյան Միաբանության մասին:Վերջում ցուցադրվեց ուսուցչի և աշակերտների կողմից պատրաստված տեսանյութ նվիրված Մխիթարյան Միաբանությանը/դիտելՄխիթարյան Միաբանություն/:

ՎԻԿՏՈՐԻՆԱ  ՆՎԻՐՎԱԾ  ԳՐՔԻ  ՏՈՆԻՆ

   

Սյուն  թվականի փետրվարի 20-ին <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի  հայոց լեզվի և գրականության ուսուցիչները կազմակերպել էին համատեղ դաս-վիկտորինա՝  նվիրված  Հովհաննես Թումանյանին  և գիրք նվիրելու օրվան: Ժյուրիի կազմում էին  դպրոցի  տնօրեն  Գ. Դանիելյանը  և ուսուցիչներ:

  Վիկտորինան  ընդացավ երեք փուլով, իսկ բացումն աշակերտները  կատարեցին Հովհաննես  Թումանյանի <<Ա˜խ, ինչ  լավ են սարի վրա>> երգով :

  Բոլոր մասնակիցները ստացան խորհրդանշական  նվերներ՝  ուսումնաօժանդակ գրքեր, իսկ հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

   

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ

  Կաթնաղբյուրի  հիմնական  դպրոցում  նշվում  են  թե՛  պետական, թե՛  եկեղեցական  բոլոր  տոները:Եվ  իհարկե, անմասն  չմնաց  նաև  Տյառնընդառաջը:

     Դպրոցի  բակում  վառված  խարույկի  շուրջը  հավաքվել  էին  բոլոր  աշակերտմերը, ուսուցիչներ,ծնողներ: Իսկ  տարրական  դասարանների  աշակերտները  ներկայացրեցին  տոնի  էությունը, ծիսակարգը:Միջոցառման  վերջում  բոլոր  աշակերտները  ժողովրդական  ուրախ  երաժշտության  ներքո  պտտվեցին  խարույկի շուրջը  և  ցատկեցին  կրակի  վրայով: Աշակերտները  ներկաներին  հյուրասիրեցին  տոնին  հատուկ  աղանդեր, միրգ, գաթա:Ուրախ  տրամադրությունն ու  ժողովրդական  երգ  ու  պարն  էին  թևածում  դպրոցի  բակում:

ՀԱՅՈՑ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

 

Կաթնաղբյուրի հիանական  դպրողում հունվարի 27-ին մեծ շուքով նշվեց հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում՝ <<Հայոց հզոր բանակ >>

խորագրով:Միջոցառումն իր բնույթով ու տեսակով տարբերվում էր դպրոցում անցկացված մյուս բոլոր միջոցառումներից:Կային բեմականացված այնպիսի հաջողված մասեր, որոնք հուզեցին հանդիսատեսին:

Միջոցառման ընթացքում անդրադարձանք հայոց բանակի կազմավորմանը, հիշեցինք արցախյան և այսօրվա քառօրյա պատերազմի զոհված քաջ հերոսներին, մոմավառությամբ և մեկ րոպե լռությամբ հարգեցինք նրանց հիշատակը,մեծարեցինք նաև կենդանի հերոսներին:

Միջոցառման վերջում փողփողաց հայկական եռագույնը՝ փոքրիկ հրավառության ներքո: