Վարչական աշխատողներ

 Գայանե Իլյայի Դանիելյան

ՀՀ Կոտայքի մարզի <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն


Ծնվել է 1966 թվականին Աբովյան քաղաքում։

1983 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1990 թվականին ավարտել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետը։

1990-1992 թվականներն աշխատել է  Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1992 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի ութամյա դպրոց>>-ում որպես <<Կենսաբանության և քիմիայի>>  ուսուցիչ:

1997 թվականից առ այսօր աշխատում է <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 Հասմիկ Հայկազի Հակոբյան

ՀՀ Կոտայքի մարզի <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ /0,5 դրույք/

Ծնվել է 1978 թվականին Աբովյան քաղաքում։

1994 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

1999 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտոուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթինֆորմ բաժինը։

1998-2002 թվականներն աշխատել է  Աբովյան քաղաքի թիվ 3 միջնակարգ/ արեևելյան լեզուների թեքումով/  դպրոցում:

2003 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>>-ում որպես <<Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի>>  ուսուցիչ:

2017 թվականին դեկտեմբերի 6-ի N1620-Ա ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի երեք  զավակ: