Տարակարգ ստացած ուսուցիչներ

Նվարդ Սուրիկի Հովհաննիսյանը ծնվել է 1990 թ. հոկտեմբերի 21-ին, Աբովյան քաղաքում:

1997-2007 թվականներին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ուսումնական տարիներին հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հումանիտար առարկաների, հատկապես հայոց լեզվի և գրականության նկատմամբ:

2007-2011 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական (հայոց լեզու և գրականություն) ֆակուլտետը:

2011 թվականին  ընդունվել  և  մինչ օրս աշխատում է  ՀՀ Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում ՝  որպես  հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

2015 թ. մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2017 թ. հուլիսին ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Նաիրա Ռաֆիկի Մելիքսեթյանը  ծնվել է 1977 թ. հունիսի 14-ին, Աբովյան քաղաքում: 1983-93թթ սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 8 միջնակարգ  դպրոցը: Ուսումնառության տարիներին սովորել է գերազանց առաջադիմությամբ, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հումանիտար առարկաների նկատմամբ:

1995-2000 թթ սովորել և ավարտել է Գր. Նարեկացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2000-2005 թթ սովորել և ավարտել է Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանի «Հայոց լեզու և գրականություն»  բաժինը՝  ստանալով բանասերի, հայուց լեզու և գրականության ուսուցչի որակավորում:

2000թ. մասնակցել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության անցկացրած «Կիրառական տնտեսագիտություն» և «Քաղաքացիական կրթություն» առարկաների վերապատրաստման դասընթացներին և ստացել վերոհիշյալ առարկաների դասավանդման իրավունք:

2004 թ. մասնակցել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերապատրաստման դասընթացին  և ստացել առարկան դասավանդելու իրավունք:

2003 թվականից մինչ օրս աշխատում է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում՝ որպես «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցիչ:

Դպրոցում նախասիրական հիմունքներով դասավանդել է «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան, որի շրջանակներում աշակերտները ունեցել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ:

Շնորհակալագրի եմ արժանացել նաև «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝  «Մեղու» հայերենի մրցույթը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

2013 թ. մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2017 թ. հուլիսին ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

Հասմիկ Հայկազի Հակոբյանը  ծնվել է 1978 թ. մարտի  26-ին, Աբովյան քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում:

1984-1994 թվականին սովորել և գերազանցությամբ ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

1994-1999 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի <<Մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա>> բաժինը, ստացել մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:։

1998-2002 թվականներին աշխատել է  Աբովյան քաղաքի թիվ 3 միջնակարգ /արեևելյան լեզուների թեքումով/  դպրոցում:

2003 թվականից առ այսօր աշխատում է  Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ում՝   որպես <<Մաթեմատիկա և ինֆորմատիկա>>  առարկաների  ուսուցչուհի: 2005-2012 թվականին աշխատել է՝  որպես ուսումնա-դաստիարակչական գծով փոխտնօրեն: 2012 թվականից մինչ այսօր աշխատում է՝  որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի:

2018 թվականի հունվարի 8-ից աշխատում է՝  որպես տնօրենի ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ:

2014 թվականին մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2017 թվականին դեկտեմբերի 6-ի N1620-Ա ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի երեք  զավակ:

 

Սիրանուշ Հակոբի Մուրադյանը  ծնվել է 1986 թ. հունիսի  30-ին, Աբովյան քաղաքում:

1993-2002 թվականին սովորել և ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2002-2008 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմություն (լրացուցիչ իրավունքի հիմունքներ) ֆակուլտետի <<Պատմություն և աշխարհագրություն>> բաժինը, ստացել պատմության և հասարակագիտության  ուսուցչի որակավորում։

2004 թվականից առ այսօր աշխատում է  Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ում՝   որպես << Պատմության, աշխարհագրության և հասարակագիտության >>  առարկաների  ուսուցչուհի:

2017 թվականին մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2017 թվականին դեկտեմբերի 28-ի N 17-36Ա ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի  մեկ  զավակ:

 

Անահիտ Արտյուշի Սիմոնյանը  ծնվել է 1971 թ. հունիսի  21-ին Վրաստանի Ախալքալակի քաղաքում:

1978-1988  թվականին սովորել և ավարտել է Երևան քաղաքի թիվ 147 միջնակարգ դպրոցը:

1988-1993 թվականին ավարտել է Վ.Բրյուսովի  անվան մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և անգլերենի բաժինը, ստացել ռուսաց լեզվի և անգլերենի  ուսուցչի որակավորում։

2006-2009  թվականներին  աշխատել է  Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցիչ: 2009 թվականից մինչև այսօր  աշխատում է Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ում՝   որպես ռուսաց լեզվի և անգլերենի   ուսուցիչ:

2013 և 2018 թվականներին մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2018 թվականին դեկտեմբերի 11-ի N 1051-Ա ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի  երկու  զավակ:

Անահիտ Վանյայի Գալստյանը  ծնվել է 1963 թ. հունվարի 12-ին ՀՀ Քաջարան քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում:

1969-1979  թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է տեղի Ե.Չարենցի անվան  թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1970-1977 թվականներին ավարտել է ԵՐՊԻ-ի քիմիական բաժինը՝ ստանալով ինժեներ-քիմիկ-տեխնոլոգի որակավորում:

1986 թվականից մինչև այսօր  աշխատում է Կոտայքի մարզի  <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ում՝   որպես դասվար: Զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի <<Տարրական կրթություն և մեթոդիկա>> բաժինը:

2013 և 2018 թվականներին մասնակցել է  ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացներին:

2018 թվականին դեկտեմբերի 11-ի N 1051-Ա ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

Ամուսնացած է, ունի  երկու  զավակ: