Հաջողություններ

Այս տարի նշվում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Այդ կապակցությամբ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրինությունը կազմակերպել էր համահայկական թումանյանական օլիմպիադա:Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի աշակերտուհի Գևորգյան Ալինան հաղթահարել է դպրոցական փուլը, որի համար ստացավ հավաստագիր և իրավունք՝ մասնակցելու հանրապետական փուլին, որը կայացավ ս/թ սեպտեմբերի 21-ին:

Այսօր՝ հունիսի 24-ին Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Այբ» կրթական ծրագրի 

կողմից կազմակերպված <<Մեղու>> , <<Կենգուրու>> և <<Արջուկ>> մրցույթների մրցանակաբաշխությունը: Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի երկու սան ևս արժանացան հատուկ մրցանակների՝ 3-րդ դասարանի աշակերտ Դավիթ Միրզոյանը «Կենգուրու 2019» և 5-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Օդաբաշյանը <<Մեղու 2018>> :

Դպրոցի ողջ անձնակազմը իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին իրենց անձնվեր աշխատանքի համար և մաղթում նորոնոր հետաքրքիր ծրագրերի իրականացում:

  Ինչպես նաև շնորհավորում է բոլոր մրցանակակիր աշակերտներին և մաղթում ավելի մեծ հաղթանակներ:

 

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Դավիթ Միրզոյանը արժանացել է «Այբ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Կենգուրու 2019» մրցույթի «Հատուկ» մրցանակի։
Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում նրան:

 

 

 

 

Մարտի 28-ին Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից կազմակերպվել էր օլիմպիադա՝ նվիրված գրողի ծննդյան 150-ամյակին: Օլիմպիադիային մասնակցեցին նաև Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները, իսկ Ալինա Գևորգյանը, հավաքելով 18 միավոր, հնարավորություն ստացավ մասնակցելու օլիմպիադայի երկրորդ փուլին, որը կկայանա 2019թ. սեպտեմբերի 19-ին՝  Հովհ. Թումանյանի թանգարանում:

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Օդաբաշյանը արժանացել է «Այբ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Մեղու 2018» մրցույթի «Հատուկ» մրցանակի։
Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում նրան:

 

 

 

Այսօր՝ հունիսի 13-ին Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Այբ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված <<Մեղու>> , <<Կենգուրու>> և <<Արջուկ>> մրցույթների մրցանակաբաշխությունը: Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի երկու սան ևս արժանացան հատուկ մրցանակների՝ 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Բարսեղյանը «Կենգուրու 2018» և 4-րդ դասարանի աշակերտ Մարտիրոսյան Մելսը <<Մեղու 2017>> :

Դպրոցի ողջ անձնակազմը իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին իրենց անձնվեր աշխատանքի համար և մաղթում նորոնոր հետաքրքիր ծրագրերի իրականացում:

  Ինչպես նաև շնորհավորում է բոլոր մրցանակակիր աշակերտներին և մաղթում ավելի մեծ հաղթանակներ:

 

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Բարսեղյանը արժանացել է «Այբ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթի «Հատուկ» մրցանակի։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կազմակերպիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում բարձրացնելու աշակերտների ինտելեկտուալ մակարդակը և տրամաբանությունը։

Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է նրան և մաղթում նորանոր հաջողություններ:

 

 

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Մարտիրոսյան Մելսը իր քրտնաջան և արդյունավետ աշխատանքի շնորհիվ արժանացել է «Այբ» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Մեղու 2017» մրցույթի «Հատուկ» մրցանակի։

4-րդ դասարանի դասվար Ա. Վարդանյանը իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում բարձրացնելու աշակերտների ինտելեկտուալ մակարդակը և տրամաբանությունը։

Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է նրան և մաղթում նորանոր հաջողություններ:

 

<<Մեղու 2016 >> մրցույթի արդյունքներով ՀՀ Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Օդաբաշյանը ճանաչվել է լավագույն մրցանակակիր՝ հավաքելով 92 միավոր:Կոտայքի մարզում գրավել է 7-րդ տեղը ,իսկ ՀՀ-ում և ԼՂՀ-ում  17-րդ տեղը:

Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է նրան և մաղթում նորանոր հաջողություններ: