Պատմությունը

<<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ

                             

   

    ՀՀ Կոտայքի մարզի <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը 16.01.2003 թվականին /գրացման N 42.210.01962, վկայական N03Ա057284/ գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տարածքային բաժնում:Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 12.11.2010 թվականին:

  Համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 13.07.2010թ. N949-Ա/Ք (տարրական ընդհանուր՝ 1-ին աստիճան), 13.07.2010թ.  N950-Ա/Ք (հիմնական ընդհանուր՝ 2-րդ աստիճան) հրամաններով տրված լիցենզիաների՝ դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը՝

   ա. տարրական ընդհանուր- համակազմի սահմանային 48 տեղով,

   բ. հիմնական ընդհանուր- համակազմի սահմանային 68 տեղով:

  Դպրոցը տեղակայված է ոչ տիպային՝ հարմարեցված շենքում, հզորությունը՝ 116 աշակերտական տեղ է:Մինչև 1992 թվականը գյուղում գործել է <<Տարրական դպրոցը>>, որը տեղակայված է եղել համայնքային նշանակության՝ 1960-ական թվականներին կառուցված շենքում:Նույն տարածքում են գործել նաև բուժկետը, գրադարանը, ակումբը:1992 թվականի սեպտեմբերից այդ շենքում գործում է վերակազմավորված ութամյա դպրոցը, որի  իրավահաջորդն էլ հանդիսանում է <<Կաթնաղբյուրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը:

  Դպրոցում առկա են  8 դասասենյակներ, 2 առանձնասենյակներ և նիստերի դահլիճ:

  Դպրոցում աշխատում են 14 մանկավարժներ, ովքեր բոլորն էլ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:

  Աշակերտների ընդհանուր թիվը 2017-2018ուստարվա  դրությամբ 66 է՝  37 աղջիկ և 29 տղա: